Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317306

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 հուլիսի 2017 թ. թիվ 05-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ««Հաշվետվություն կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև թիվ 1-ԱՐՏ (ամսական), «Հաշվետվություն կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև թիվ 1-ԱՐՏ (եռամսյակային) (փոքր) և «Հաշվետվություն կազմակերպության արդյունաբերական արտադրանքի մասին» Ձև թիվ 1-ԱՐՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 04-Ն և թիվ 05-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 04-Ն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հաստատված 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում «որից՝ ԱՊՀ երկրներում 020.1» տողից հետո լրացնել հետևյալ տողով.

« դրանից՝ ԵՏՄ անդամ երկրներում 020.11

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ` Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։