«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317316
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հուլիսի 2017 թ. թիվ 15-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 15-Ն որոշման
ՁԵՎ 3-առևտուր
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թ.
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ. hունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 10-ը
Ներկայացնում է ___________________________________________________________________
(անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)
Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__|
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչը)
Մարզը _____________________________________________________________________|__|__|
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը/Վարչական շրջանը ________________________________________________|__|__|__|
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը __________________________________
______________________________________________________________________|__|__|__|__|
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական գրանցման (հաշվառման) համարը |__|___|___|___|___|___|___|___|___|___|___|__|
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |___|___|___|___|___|___|___|___|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |___|___|___|___|___|___|___|___|
Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________
Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի
Ապրանքի անվանումը Տողի համարը Վաճառվել է ընդամենը Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
Ա Բ 1 2
Պարենային ապրանքներ, ընդամենը
(115, 120-140, 145, 150-175, 180-205, 210-235 տողերի գումարը) այդ թվում` 110
Միս 115
որից` անասնի միս 115.1
թռչնի միս 115.2
Մսամթերք 120
Մսի պահածո 125
Ձուկ,խեցեմորթներ և կակղամորթներ 130
Ձկան և ձկնամթերքի պահածո 135
Սննդային յուղեր և ճարպեր 140
որից` կենդանական յուղ 140.1
բուսական յուղ 140.2
հալած յուղ և այլ սննդային ճարպեր 140.3
մարգարինային արտադրանք 140.4
մայոնեզային արտադրանք 140.5
Կաթ, կաթնամթերք 145
որից` պանիր 145.1
Պահածոյացված միրգ և բանջարեղեն 150
Ձու 155
Շաքար 160
Շաքարային հրուշակեղեն 165
Պաղպաղակ 170
Թեյ, սուրճ. կակաո, համեմունքներ 175
որից` թեյ 175.1
Աղ 180
Ալյուր 185
Հացաբուլկեղեն 190
Ձավար և լոբազգիներ 195
Մակարոնեղեն 200
Թարմ մրգեր և բանջարեղեն 205
որից՝ թարմ բանջարեղեն 205.1
Թարմ կարտոֆիլ 210
Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք 215
Ոգելից խմիչքներ 220
Այլ խմիչքներ 225
Ծխախոտային արտադրատեսակներ 230
Այլ պարենային ապրանքներ 235
Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը
(245, 295, 315, 360, 410, 460, 515 տողերի գումարը) այդ թվում` 240
Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը
(250, 255,260,265-290 տողերի գումարը) այդ թվում` 245
Մանածագործական արտադրատեսակներ, որից՝ 250
գործվածք (250.1.1-250.1.3 տողերի գումարը )
այդ թվում ` 250.1
բամբակյա 250.1.1
բրդյա 250.1.2
մետաքսե 250.1.3
սպիտակեղեն 250.2
թելեր 250.3
Վարագույրներ և շղարշե վարագույրներ 255
Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ 260
որից՝գորգեր և գորգագործական
արտադրատեսակներ 260.1
Կենցաղային էլեկտրասարքեր 265
Կահույք 270
Լուսավորման սարքեր 275
Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ 280
Երաժշտական գործիքներ 285
Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն 290
Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք
(300-310 տողերի գումարը ) այդ թվում` 295
Համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այն 300
Հեռահաղորդակցության սարքավորանք 305
Ձայնա- և տեսասարքեր 310
Շինանյութ և երկաթեղեն (320-355 տողերի գումարը ) այդ թվում` 315
Երկաթեղեն 320
Լաքաներկանյութեր 325
Թերթապակի 330
Այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք 335
Ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ 340
Սանտեխնիկական սարքավորանք 345
Ձեռքի գործիքներ 350
Այլ շինանյութ 355
Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ
(365-405 տողերի գումարը ) այդ թվում` 360
Գրքեր 365
Թերթեր և ամսագրեր 370
Գրենական և գրասենյակային պիտույքներ 375
Ձայնագրություններ և տեսագրություններ 380
Սպորտային գույք 385
Զբոսաշրջության հանդերձանք և գույք 390
Խաղեր և խաղալիքներ 395
Փոստային նամականիշներ և մետաղադրամներ 400
Հուշանվերներ և արվեստի առարկաներ 405
Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն
(415, 420-440, 445-455 տողերի գումարը ) այդ թվում` 410
Հագուստ (415.1-415.8 տողերի գումարը ) այդ թվում` 415
Վերնահագուստ 415.1
Մանածագործական հագուստ 415.2
Ներքնազգեստ 415.3
Կաշվե հագուստ 415.4
Գլխարկներ 415.5
Մորթի, մորթե հագուստ և արտադրանք 415.6
Գուլպա- նասկեղեն 415.7
Այլ հագուստ 415.8
Կոշիկ 420
Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ 425
Դեղագործական ապրանքներ 430
Բժշկական և օրթոպեդիկ ապրանքներ 435
Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ, որից՝ 440
տնտեսական օճառ 440.1
ձեռքի օճառ 440.2
Ծաղիկներ, բույսեր և սերմեր 445
Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր 450
Ընտանի և տնային կենդանիների սնունդ 455
Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում (465, 470-515 տողերի գումարը) այդ թվում՝ 460
Ավտոմեքենաների համար շարժիչային վառելիք(465.1-465.4 տողերի գումարը) այդ թվում` 465
բենզին 465.1
դիզելային վառելիք 465.2
քսանյութեր և պաղեցնող նյութեր 465.3
հեղուկ գազ և գազօլին 465.4
Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ 470
Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր 475
Մաքրող, լվացող և փայլեցնող սինթետիկ միջոցներ 480
Տնտեսական ապրանքներ 485
Լուցկի 490
Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ 495
Այլ կենցաղային արտադրատեսակներ 500
Գյուղատնտեսական հումք 505
Այլ մեքենաներ և սարքավորումներ 510
Այլ ոչ պարենային ապրանքներ 515
Գործածված ապրանքներ, (525-535 տողերի գումարը ) այդ թվում՝ 520
Հնարժեք (անտիկվարային) առարկաներ 525
Հնագրավաճառքի գրքեր 530
Այլ օգտագործված ապրանքներ 535
Ընդամենը` (տող 110 + տող 240) 540
ԲԱԺԻՆ 1.1 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը Տողի համարը Վաճառվել է ընդամենը Մնացորդը
հաշվետու ժամանակաշրջանի
վերջում (հատ)
հատ հազ. դրամ
Ա Բ 1 2 3
470 տողից՝ ժամացույցներ 545
265 տողից՝ սառնարաններ և սառցախցիկներ 550
լվացքի մեքենաներ 555
էլեկտրական փոշեծծիչներ 560
միկրոալիքային վառարաններ 565
արդուկներ 570
սպասք լվացող մեքենաներ 575
կարող և գործող մեքենաներ 580
սալօջախներ 585
290 տողից՝ գազօջախներ 590
390 տողից՝ հեծանիվներ և մոպեդներ 595
725 տողից` մոտոցիկլներ 600
650 տողից՝ ավտոմեքենաներ (տող 605.1+ տող 605.2) այդ թվում` 605
մարդատար 605.1
բեռնատար 605.2
310 տողից՝ աուդիոսարքավորանքներ 610
որից` ռադիոընդունիչ
սարքավորանքներ 610.1
հեռուստացույցներ 615
տեսամագնիտոֆոններ 620
475 տողից՝ ֆոտոապրանքներ և ֆոտոսարքավորանքներ 625
305 տողից՝ բջջային հեռախոսներ 630
300 տողից՝ համակարգիչներ 635
510 տողից՝ այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ 640
ԲԱԺԻՆ 1.2 ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ
Ապրանքի անվանումը Տողի համարը Վաճառվել է ընդամենը Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
(լիտր)
լիտր հազ. դրամ
Ա Բ 1 2 3
220 տղից՝ ոգելից խմիչքներ,
ընդամենը (645.1-645.7 տողերի գումարը) այդ թվում` 645
օղի և օղելիկյորային արտադրանք 645.1
գինի 645.2
շամպայն 645.3
կոնյակ 645.4
վիսկի 645.5
գարեջուր 645.6
այլ 645.7
ԲԱԺԻՆ 2 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի
Ապրանքի անվանումը Տողի համարը Վաճառվել է ընդամենը Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
Ա Բ 1 2
Ընդամենը, (655 - 705, 710, 745 տողերի գումարը) այդ թվում` 650
Նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 655
Նոր մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների՝ շտապ օգնության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների մանրածախ առևտուր խանութներում 660
Այլ մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր 665
Բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, կցանքների, ավտոբուսների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 670
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր 675
Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով 680
Այլ ավտոտրանսպորտային միջոցների մեծածախ առևտուր՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով 685
Նոր բեռնատար ավտոմեքենաների մեծածախ առևտուր 690
Քարշակներ կիսակցանքների, ինքնաթափերի և ֆուրգոնների համար 695
Ինքնաթափեր 700
Նոր ինքնաթափ հանքարդյունաբերության մեքենաներ 705
Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների առևտուր, ընդամենը (715 - 740 տողերի գումարը) այդ թվում` 710
Ռետինե անվադողերի և դողերի համար օդախցիկների մեծածախ առևտուր 715
Ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների և պարագաների մեծածախ առևտուր 720
Բեռնատար ավտոմեքենաների նոր պահետամասերի մեծածախ առևտուր 725
Հանքարդյունաբերության ինքնաթափերի նոր պահեստամասերի մեծածախ առևտուր 730
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր 735
Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր 740
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների առևտուր, ընդամենը (750-760 տողերի գումարը) այդ թվում` 745
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 750
Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մեծածախ առևտուր 755
Այլ 760
Բաժին 2.1 ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ
հազ. դրամ
Ընդամենը (770, 775 տողերի գումարը) այդ թվում` 765
Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, ընդամենը (745.1 - 745.7 տողերի գումարը) այդ թվում՝ 770
ընթացիկ տեխնիկական սպասարկում և
նորոգում 770.1
Էլեկտրասարքավորանքի նորոգում 770.2
ավտոդողերի նորոգում, անիվների կարգավորում
և հավասարակշռում 770.3
թափքերի և համանման մասերի նորոգում 770.4
սեղմված բնական կամ հեղուկացված
նավթային գազով աշխատելու համար գազի
բալոնների տեղադրում 770.5
այլ նորոգում և տեխնիկական սպասարկում 770.6
լվացում և փայլեցում 770.7
Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում 775
ԲԱԺԻՆ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ 780
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ 785
Ղեկավար ______________________
(Ազգանուն, անուն) ___________________ (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ______________________
(Ազգանուն, անուն) ___________________ (Ստորագրություն)
« _ _ » ______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2017 թվականի
հուլիսի 14-ի թիվ 15-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության մեջ ներառվում են ցուցանիշներ մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտրի վերաբերյալ:
7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
9. Մեծածախ առևտրի շրջանառության ցուցանիշը ներառում է նաև արտահանման ծավալները (բացառությամբ արտադրողների կողմից անմիջական արտահանումը):
10. Ավտոմեքենաների առևտուրը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
11. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
12. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
13. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
14. Հաշվետվությունը ներառում է.
1) առևտրի բնագավառի գործունեության տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ., թիվ 874-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 24.10.2013թ. (պետ. գրանցման թիվ` 10313406) և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):
2) Ըստ գործունեության տեսակների արտադրանքները (համաձայն «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ԱԴԳՏ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ., թիվ 875-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 04.11.2013թ. թիվ 30(474).1 տեղեկագրում):
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Հաշվետվությունը կազմված է երեք բաժնից և երեք ենթաբաժիններից.
1) բաժին 1` ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների,
2) բաժին 1.1` երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
3) բաժին 1.2` ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը,
4) բաժին 2` ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ ու մեծածախ վաճառքը,
5) բաժին 2.1` ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը,
6) բաժին 3` ընդհանուր տեղեկություններ:
16. 1-ին բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 1.1 բաժնի ցուցանիշները լրացվում են քանակային (հատ) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ, իսկ 1.2 բաժնի ցուցանիշները` քանակային (լիտր) և դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
17. 2-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակներում ներառվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ վաճառքը և մնացորդը` դրամական արտահայտությամբ (հազ. դրամ), 2.1 բաժնի ցուցանիշները լրացվում են միայն դրամական (հազ. դրամ) արտահայտությամբ:
18. 3-րդ բաժնում լրացվում է զբաղեցրած մակերեսը (քառ. մ) և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տասնորդական ճշտությամբ) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի բաժանելով:
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:
19. Հաշվետվության 1-ին բաժնի 110 տողը ներառում է 115, 120-140, 145, 150-175, 180-205, 210-235 տողերի հանրագումարը:
20. Տող 115-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.13 ծածկագրով, տող 120-ը՝ 47.00.14, տող 130-ը՝ 47.00.15, տող 140-ը՝ 47.00.22, տող 145-ը՝ 47.00.18, տող 150-ը՝ 47.00.12, տող 155-ը՝ 47.00.19, տող 165-ը՝ 47.00.17, տող 175-ը՝ 47.00.21, տող 190-ը 47.00.16, տող 205-ը՝ 47.00.11, տող 215-ը՝ 47.00.23, տող 220-ը՝ 47.00.25, տող 225-ը՝ 47.00.26, տող 230-ը՝ 47.00.27 և տող 235-ը՝ 47.00.24 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
21. Տող 240-ը ներառում է 245, 295, 315, 360, 410, 460, 520 տողերի հանրագումարը:
22. Տող 245-ը ներառում է 250 տողի՝ ըստ ԱԴԳՏ-ի 47.00.51 ծածկագրով, տող 255-ը՝ 47.00.52, տող 260-ը՝ 47.00.53, տող 265-ը՝ 47.00.54, տող 270-ը՝ 47.00.55, տող 275-ը՝ 47.00.56, տող 280-ը՝ 47.00.57, տող 285-ը՝ 47.00.58, տող 290-ը՝ 47.00.59 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
23. Տող 295-ը ներառում է 300-310 տողերի հանրագումարը:
24. Տող 300-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.31 ծածկագրով, տող 305-ը՝ 47.00.32, տող 310-ը՝ 47.00.33 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
25. Տող 315-ը ներառում է 320-355 տողերի հանրագումարը:
26. Տող 320-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.41 ծածկագրով, տող 325-ը՝ 47.00.42, տող 330-ը՝ 47.00.43, տող 335-ը՝ 47.00.44, տող 340-ը՝ 47.00.45, տող 345-ը՝ 47.00.46, տող 350-ը՝ 47.00.47, տող 355-ը՝ 47.00.49, ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
27. Տող 360-ը ներառում է 365-405 տողերի հանրագումարը:
28. Տող 365-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.61 ծածկագրով, տող 370-ը՝ 47.00.62, տող 375-ը՝ 47.00.63, տող 380-ը՝ 47.00.64, տող 385-ը՝ 47.00.65, տող 390-ը՝ 47.00.66, տող 395-ը՝ 47.00.67, տող 400-ը՝ 47.00.68, տող 405-ը՝ 47.00.69 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
29. Տող 410-ը ներառում է 415, 420 -440 և 445-455 տողերի հանրագումարը:
30. Տող 415-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.71 ծածկագրով, տող 420-ը՝ 47.00.72, տող 425-ը՝ 47.00.73, տող 430-ը՝ 47.00.74, տող 435-ը՝ 47.00.75, տող 440-ը՝ 47.00.76, տող 445-ը՝ 47.00.77, տող 450-ը՝ 47.00.78, տող 455-ը՝ 47.00.79 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
31. Տող 460-ը ներառում է 465, 470-515 տողերի հանրագումարը:
32. Տող 465-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.81 ծածկագրով, տող 470-ը՝ 47.00.82, տող 475-ը՝ 47.00.83, տող 480-ը՝ 47.00.84, տող 490-ը՝ 47.00.85, տող 495-ը՝ 47.00.86, տող 500-ը՝ 47.00.87, տող 505-ը՝ 47.00.88, տող 510-ը՝ 47.00.89 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
33. Տող 520-ը ներառում է 525-535 տողերի հանրագումարը:
34. Տող 525-ը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 47.00.91 ծածկագրով, տող 530-ը՝ 47.00.92, տող 535-ը՝ 47.00.99 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
35. Տող 540-ը ներառում է 110 և 240 տողերի հանրագումարը:
36. Հաշվետվության բաժին 1.1-ի 2-րդ սյունակի 545 տողը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 470 տողից, 550-ից 585 տողերը՝ 265 տողից, 590 տողը՝ 290 տողից, 595 տողը՝ 390 տողից, 600 տողը՝ 725 տողից 605 տողը՝ 650 տողից, 610, 615, 620 տողերը՝ 310 տողից, 625 տողը՝ 475 տողից, 630 տողը՝ 305 տողից, 635 տողը՝ 300 տողից, 640 տողը՝ 510 տողից:
37. Հաշվետվության բաժին 1.2-ի 645 տողի 2-րդ սյունակը լրացվում է բաժին 1-ի 1-ին սյունակի 220 տողից:
38. Հաշվետվության 2-րդ բաժնի 655 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.11.21 ծածկագրով, տող 660-ը՝ 45.11.23, տող 665-ը՝ 45.11.3, տող 670-ը՝ 45.19.21, տող 675՝ 45.19.3, տող 680-ը՝ 45.11.4, տող 685-ը՝ 45.19.4, տող 690-ից 705-ը ՝ 45.19.1, տող 710-ը՝ 45.3, տող 715-ը՝ 45.31.11, տող 720-ը՝ 45.31.12 և 45.31.20, տող 735-ը՝ 45.32.21, տող 740-ը՝ 45.32.22 և 45.32.29, տող 750-ը՝ 45.40.20, 755 տողը՝ 45.40.10 և տող 760-ը՝ 45.40.40 և 45.40.30 ծածկագրերով ապրանքների վաճառքը և մնացորդը:
39. Հաշվետվության 2.1 բաժնի 770 տողը ներառում է ըստ ԱԴԳՏ-ի 45.20.11, 45.20.12, 45.20.13, 45.20.14, 45.20.15, 45.20.21, 45.20.30 ծածկագրով, տող 775-ը՝ 45.40.50 ծածկագրով ապրանքների վաճառքը և մնացորդը: