Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 4 ՕԳՈՍՏՈՍԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 39-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 օգոստոսի 2017 թ.

ք. Երևան թիվ 39-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»-ի թիվ 29-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 2-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու դիմում չի ներկայացվել` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. 2017 թվականի մայիսի 2-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարել չկայացած:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Վ. Օհանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։