ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2017 թվականի N 902-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 818-Ա ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 933-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի օգոստոսի 24-ի «Գ. Դումանյանին Եվրոպական միության արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգող նշանակելու մասին» N 818-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություները`
1) որոշման վերնագրում «Գ.Դումանյանին» բառերը փոխարինել «Վահե Ջիլավյանին» բառերով.
2) որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 933-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. օգոստոսի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 10-ի N 902-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
սեպտեմբերի 29-ի N 933-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ջիլավյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Լ. Պետրոսյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ապահովման վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ
Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության երկրորդ քարտուղար
Ռ. Խաչատրյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետ (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան