Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2017 թվականի N 1013-Ա

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Քվանտ» վարժարանին 2017/2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. Գաբրիելյան

2017 թ. օգոստոսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։