Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Արձանագրությունը ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է Կողմերի կողմից` բացառությամբ այն Կողմի, որը վերապահում է կատարել սույն դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ: Սույն Արձանագրության վերաբերյալ այլ վերապահումներ չեն թույլատրվում:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից:
2. Սույն Արձանագրության մեկնաբանմանը և (կամ) կիրառմանն առնչվող վեճերը լուծվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
Կատարված է 2015 թվականի հունիսի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված Ավանդապահի մոտ, որը Հիմնադրամի մասնակից պետություններին, Բանկին, ինչպես նաև Համաձայնագրին միացած պետություններին և միջազգային կազմակերպություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Հանրապետության անունից`
/ստորագրություն/ Եվրասիական զարգացման բանկ
/ստորագրություն/
Ղազախստանի Հանրապետության անունից` /ստորագրություն/
Ղրղզստանի Հանրապետության անունից` /ստորագրություն/
Ռուսաստանի Դաշնության անունից /ստորագրություն/
Տաջիկստանի Հանրապետության անունից /ստորագրություն/
Հայաստանի Հանրապետության անունից /ստորագրություն/
Հայաստանի Հանրապետության վերապահումը
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար` /ստորագրություն/ Խաչատրյան Գ. Գ.
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 31-ին