Հոդված 3
Հոդված 3
1. Անչափահասի մշտական բնակության պետության Կողմ պետությունն անչափահասի գտնվելու Կողմ պետությանը փոխհատուցում է անչափահասին իր մշտական բնակության պետություն վերադարձնելու ընթացքում կրած ծախսերը` անչափահասին վերադարձնելու պահին Կողմերի ներկայացուցիչների ստորագրած` անչափահասին վերադարձնելու մասին փաստաթղթերի և հաշվետու ֆինանսական փաստաթղթերի հիման վրա:
2. Անչափահասին իր մշտական բնակության պետություն վերադարձնելու ընթացքում ծախսեր կատարած` անչափահասի գտնվելու Կողմ պետության իրավասու մարմինը անչափահասին մշտական բնակության պետություն վերադարձնելու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում անչափահասի մշտական բնակության իրավասու մարմնին ուղարկում է հետևյալ հաշվետու ֆինանսական փաստաթղթերը.
ա) գտնվելու պետության մասնագիտացված հիմնարկներում անչափահասի գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերը,
բ) մշտական բնակության պետություն տեղափոխելիս անչափահասի ճամփորդական փաստաթղթերի պատճենները,
գ) անչափահասին մշտական բնակության պետություն ուղեկցող իրավասու անձանց ճամփորդական փաստաթղթերի պատճենները` ներառյալ վերադարձինը,
դ) անչափահասի մշտական բնակության պետության տարածքում անչափահասին ուղեկցող անձանց` հյուրանոցում (բնակարանում) կամ այլ բնակելի տարածքում կեցության և վճարումների փաստը հաստատող փաստաթղթերի (ֆիսկալ անդորրագրի առկայություն) պատճենները,
ե) անչափահասին ուղեկցող իրավասու անձանց օրապահիկի վճարման ծախսերի մասին տեղեկանք` անչափահասի գտնվելու պետության օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն:
Սույն հոդվածի «բ» և «գ» կետերում նշված ճամփորդական փաստաթղթում ուղեվարձի արժեքի մասին տեղեկության բացակայության դեպքում ուղարկվում է նաև ընտրված տրանսպորտի տեսակի համար ուղեվարձի արժեքի մասին տեղեկանք, որը տրվել է ուղևորման ժամանակահատվածում կանոնավոր փոխադրումներ կատարող տրանսպորտային կազմակերպության (նրա լիազորված գործակալի) կողմից` ուղեվարձի փաստաթղթի (տոմսի) ձեռք բերման ամսաթվով:
3. Կեցության (այդ թվում` ամրագրման ծախսերը) և օրապահիկի ծախսերը փոխհատուցվում են փաստացի ծախսերի չափով` անչափահասի վերադարձի հետ կապված ծախսեր կրած` նրա գտնվելու պետության օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն:
4. Անչափահասի մշտական բնակության պետության ներսում անչափահասին ուղեկցող անձանց ուղեվարձի և բժշկական ապահովագրության ծախսերը փոխհատուցվում են փաստացի ծախսերի չափով:
5. Հաշվետու ֆինանսական փաստաթղթերի հետ միասին անչափահասի գտնվելու պետության իրավասու մարմնի կողմից ներկայացվում է դրամական միջոցների փոխանցման համար բանկային ռեկվիզիտներ պարունակող հաշիվ, ինչպես նաև վերադարձի ենթակա գումարի հաշվարկ:
6. Հաշվարկը ներառում է ծախսերի, կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերի անվանումներն ու ռեկվիզիտները` ըստ տողերի, ամեն տողով ծախսերի գումարն այն արտարժույթով, որով դրանք կատարվել են, վերահաշվարկն ԱՄՆ դոլարի փոխարժեքով, վերահաշվարկից հետո ստացված գումարը` ԱՄՆ դոլարով: Ըստ տողերի ԱՄՆ դոլարով ստացված գումարները պետք է գումարվեն և արտացոլվեն «Ընդամենը» գրառմամբ:
7. ԱՄՆ դոլարով վերահաշվարկը կատարվում է այն արտարժույթից, որով արվել են ծախսերը` ազգային արժույթի նկատմամբ արտասահմանյան արժույթի պաշտոնական փոխարժեք սահմանելու և հրապարակելու լիազորությամբ օժտված ազգային մարմնի կողմից` կատարված ծախսերի ամսաթվով սահմանված փոխարժեքի համաձայն:
8. Անչափահասներին վերադարձնելու հետ կապված Կողմերի ծախսերի ներքին ֆինանսավորման կարգն ու պայմանները, դրամական միջոցների փոխանցումների համար հաշվի բացումն ու գործունեությունը սահմանվում են Կողմ պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան: