Հոդված 8
Հոդված 8
Սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Համաձայնագրի մասնակից ցանկացած պետության համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացող պետության համար սույն Կիրարկման արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որն էլ սույն Կիրարկման արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`վերապահումով
/ստորագրություն/
Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Թուրքմենստանի
Կառավարության կողմից`
---------------------------
Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից`
/ստորագրություն/
Ուկրաինայի
Կառավարության կողմից`
------------------------------
Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից`
------------------------------
Վերապահում
Տաջիկստանի Հանրապետության
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրին կից կիրարկման արձանագրության հարցի վերաբերյալ
Սույն Կիրարկման արձանագրության շրջանակներում միջոցառումների ֆինանսավորմանը Տաջիկստանի Հանրապետությունը կմասնակցի՝ հաշվի առնելով հանրապետական բյուջեի ֆինանսական հնարավորությունները այն միջոցների սահմաններում, որոնք նախատեսվում են նախարարություններին ու գերատեսչություններին իրենց գործառույթների իրականացման համար:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 22-ին