ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2017 թվականի N 933-Ա
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. օգոստոսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
օգոստոսի 23-ի N 933-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն»
հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հովեյան (Հովհաննիսյան) - «Հայաստանի գրողների միություն» հասարակական
կազմակերպության քարտուղար (համաձայնությամբ)
Դ. Մուրադյան - «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Զ. Զեյթունցյան - Պ. Զեյթունցյանի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ Ա. Սարգսյան