Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՐԳԵՅ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 940-Ա

ՍԵՐԳԵՅ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Պահուստ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մանվել Զաքարյանին 2017 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների կոնսուլտատիվ խորհրդի 13-րդ նիստին մասնակցելու համար:

2. Սերգեյ Շահինյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Մանվել Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Պահուստ» ՊՈԱԿ-ի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Շահինյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. օգոստոսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։