ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1043-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ, 605-րդ և 685-րդ հոդվածները, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին ստորագրված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) շրջանակներում կառուցված և ձեռք բերված գույքի շահագործումը համաձայնագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ 135121989 դրամ ընդհանուր սկզբնական արժեքով գույքը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը՝ համաձայն N 1 հավելվածի, սպասարկման կենտրոնների անվտանգության համակարգերը, գրասենյակային կահույքը, անասնաբուժական սարքավորումները և գործիքները՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքում, Արագածոտնի մարզի Արտաշավանի համայնքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնների գույքը՝ համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև «ՄԵԳՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ժամանակավոր պահատվության հանձնված «Ռենո-Դոկկեր» մակնիշի ավտոմեքենան՝ համաձայն N 5 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ազատության 1/21, 40) (այսուհետ` հիմնադրամ)` համաձայնագրի պահանջների իրականացման նպատակով:
2. Հիմնադրամին թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոններում մասնագիտական գործունեություն իրականացնող` համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Լոռու մարզերում անասնաբուժական գործունեություն իրականացնող` համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց ժամանակավոր պահատվությանը հանձնված 4429200 դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն N 6 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նվիրաբերել հիմնադրամին՝ պայմանով, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի նույն անասնաբույժներին` համաձայնագրի պահանջների իրականացման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին և սույն որոշման N 6 հավելվածում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը հիմնադրամի հետ, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` ավտոմեքենայի հաշվառման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող և նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանները սահմանել պայմանագրերում` համաձայնագրի պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը հիմնադրամի հետ, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները սահմանել պայմանագրում` համաձայնագրի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. օգոստոսի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1043-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ
NN
ը/կ Գույքի
անվանումը Հասցեն Կառուց- ման տարե- թիվը Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը,
գրանցման օրը Մակերեսը (քառ. մետր) Սկզբնական արժեքը (դրամ)
1. Անասնաբուժական սպասարկման կենտրոն ՀՀ Տավուշի մարզ,
Բերդի համայնք, Այգեստան փողոց, ½ 2016 թ. N 26082016-11-0022,
26.08.2016թ. 126,7 53 900 120
2. Անասնաբուժական սպասարկման կենտրոն ՀՀ Շիրակի մարզ, Փանիկի համայնք, 1-ին փողոց, 54/1 2016 թ. N 05042017-08-0013,
05.04.2017թ. 118,9 53 635 960
Ընդամենը 107 536 080
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1043-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` Հայաստանի Հանրապետության ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
(հատ) Ձեռքբերման տարեթիվը Միավորի սկզբնական արժեքը
(դրամ) Ընհանուր սկզբնական արժեքը (դրամ)
1. Հանդիպումների սեղան 1 2016 թ. 60 833 60 833
2. Աթոռ 30 2016 թ. 12 333 369990
3. Գրասենյակային սեղան 4 2016 թ. 35 833 143 332
4. Գրասենյակային բազկաթոռ 4 2016 թ. 30 833 123 332
5. Գրասենյակային պահարան 4 2016 թ. 60 833 243 332
6. Գրադարակ 6 2016 թ. 8 833 52998
7. Վաճառքի ցուցափեղկ 4 2016 թ. 36 833 147 332
8. Վաճառասրահի դարակներ 4 2016 թ. 36 833 147 332
9. Պահեստի դարակներ (գծամետր) 20 2016 թ. 24 333 486 660
10. Փոքր սեղան 1 2016 թ. 25 833 25 833
11. Արտահագուստի կախիչ 2 2016 թ. 11 834 23 668
12. Շերտավարագույրներ 7 2016 թ. 14 333 100 331
13. Խոհանոցի կահույք (հավաքածու) 1 2016 թ. 260 833 260 833
14. Սանդուղք 1 2016 թ. 50 833 50 833
15. Չհրկիզվող պահարան 1 2016 թ. 120 833 120 833
16. Հայելի, օճառի և թղթի դիսպենսերներ (հավաքածու) 1 2016 թ. 15 833 15 833
17. Աղբաման 4 2016 թ. 3 833 15 332
18. Հայտարարությունների տախտակ 1 2016 թ. 4 833 4 833
19. Ցուցադրական սառնարան «ՏՈՇԻԲԱ ԳՌ-Կ33ՈՒԲ-Ց» 1 2016 թ. 281 482 281 482
20. Խոհանոցային սառնարան «Հիսենսե ՌԴ18ԴՌ4ՍԱ» 1 2016 թ. 168 382 168 382
21. Պրոյեկտոր «ՕՊՏՕՄԱՍ310ե» 1 2016 թ. 267 082 267 082
22. Էկրան 1 2016 թ. 121 882 121 882
23. Ֆլիպ չարտ 1 2016 թ. 67 582 67 582
24. Համակարգիչ «Ինտել Կօրե ի3 4160» 2 2016 թ. 343 882 687 764
25. Սեղանի էլեկտրոնային կշեռք 1 2016 թ. 24 682 24 682
26. Էլեկտրոնային կշեռք 1 2016 թ. 43 882 43 882
27. Տպիչ՝ լազերային 1 2016 թ. 159 682 159 682
28. Ջրի դիսպենսեր «Վիկասս ՍՎԴ155» 1 2016 թ. 131 182 131 182
29. Շենքի անվտանգության համակարգ 1 2016 թ. 366 200 366 200
30. Ցուցանակ 1 2015 թ. 38 000 38 000
31. Գովազդային վահանակ 1 2015 թ. 240 000 240 000
32. Սերմնահեղուկի կոնտեյներ ՋՏ35 (33,6Լ) 1 2016 թ. 1 200 000 1 200 000
33. Սերմնահեղուկի կոնտեյներ ՋՏ21 (21,5լ) 1 2016 թ. 940 000 940 000
34. Սերմնահեղուկի կոնտեյներ ՋՏ9 (9,3լ) 1 2016 թ. 650 000 650 000
35. Ազոտի կոնտեյների համար նախատեսված ունելի 1 2016 թ. 250 000 250 000
36. Անոթի միջից սերմնահեղուկի ձողիկները հանելու ունելի 1 2016 թ. 10 000 10 000
37. 1C համակարգչային ծրագիր և սարքավորումներ (հավաքածու) 1 2016 թ. 700 000 700 000
Ընդամենը 8 741 272
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1043-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` Հայաստանի Հանրապետության ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
(հատ) Ձեռքբերման տարեթիվը Միավորի սկզբնականարժեքը
(դրամ) Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ)
1. Հանդիպումների սեղան 1 2016 թ. 60 365 60 365
2. Աթոռ 30 2016 թ. 11 865 355 950
3. Գրասենյակային սեղան 4 2016 թ. 35 365 141 460
4. Գրասենյակային բազկաթոռ 4 2016 թ. 30 365 121 460
5. Գրասենյակային պահարան 4 2016 թ. 60 365 241 460
6. Գրադարակ 6 2016 թ. 8 365 50 190
7. Վաճառքի ցուցափեղկ 4 2016 թ. 36 365 145 460
8. Վաճառասրահի դարակներ 4 2016 թ. 36 365 145 460
9. Պահեստի դարակներ (գծամետր) 20 2016 թ. 23 865 477 300
10. Փոքր սեղան 1 2016 թ. 25 365 25 365
11. Արտահագուստի կախիչ 2 2016 թ. 11 365 22 730
12. Շերտավարագույրներ 7 2016 թ. 13 865 97 055
13. Խոհանոցի կահույք (հավաքածու) 1 2016 թ. 260 365 260 365
14. Սանդուղք 1 2016 թ. 50 365 50 365
15. Չհրկիզվող պահարան 1 2016 թ. 120 365 120 365
16. Հայելի, օճառի և թղթերի դիսպենսերներ (հավաքածու) 1 2016 թ. 15 365 15 365
17. Աղբաման 4 2016 թ. 3365 13 460
18. Հայտարարությունների տախտակ 1 2016 թ. 4 365 4 365
19. Ցուցադրական սառնարան «ՏՈՇԻԲԱ ԳՌ-Կ33ՈՒԲ-Ց» 1 2016 թ. 276 845 276 845
20. Խոհանոցային սառնարան «Հիսենսե ՌԴ18ԴՌ4ՍԱ» 1 2016 թ. 163 745 163 745
21. Պրոյեկտոր «ՕՊՏՕՄԱՍ310ե» 1 2016 թ. 262 445 262 445
22. Էկրան 1 2016 թ. 117 245 117 245
23. Ֆլիպ չարտ 1 2016 թ. 6 2945 62 945
24. Համակարգիչ «Ինտել Կօրե ի3 4160» 2 2016 թ. 339 246 678 492
25. Սեղանի էլեկտրոնային կշեռք 1 2016 թ. 20 045 20 045
26. Էլեկտրոնային կշեռք 1 2016 թ. 39 245 39 245
27. Տպիչ՝ լազերային 1 2016 թ. 155 045 155 045
28. Ջրի դիսպենսեր «Վիկասս ՍՎԴ155» 1 2016 թ. 126 545 126 545
29. Շենքի անվտանգության համակարգ 1 2016 թ. 307 000 307 000
30. Ցուցանակ 1 2015 թ. 38 000 38 000
31. Գովազդային վահանակ 1 2015 թ. 240 000 240 000
32. Սերմնահեղուկի կոնտեյներ ՋՏ35 (33,6Լ) 1 2016 թ. 1 200 000 1 200 000
33. Սերմնահեղուկի կոնտեյներ ՋՏ21 (21,5լ) 1 2016 թ. 940 000 940 000
34. Սերմնահեղուկի կոնտեյներ ՋՏ9 (9,3լ) 1 2016 թ. 650 000 650 000
35. Ազոտի կոնտեյների համար նախատեսված ունելի 1 2016 թ. 250 000 250 000
36. Անոթի միջից սերմնահեղուկի ձողիկները հանելու ունելի 1 2016 թ. 10 000 10 000
37. 1C համակարգչային ծրագիր և սարքավորումներ (հավաքածու) 1 2016 թ. 700 000 700 000
Ընդամենը 8 586 137
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1043-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` Հայաստանի Հանրապետության ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՆՁՈՐԵՍԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը
(հատ) Ձեռքբերման տարեթիվը Միավորի սկզբնական արժեքը
(դրամ) Ընդհանուր սկզբնական արժեքը (դրամ)
1. Տպիչ սարք՝ լազերային (երեքը մեկում) 3 2016 թ. 148 500 445 500
2. Ջրի դիսպենսեր «Վիկասս ՍՎԴ155» 3 2016 թ. 120 000 360 000
3. Հայելի, օճառի և թղթի դիսպենսերներ (հավաքածու) 3 2016 թ. 15 000 45 000
4. Աղբաման 12 2016 թ. 3 000 36 000
5. Հայտարարությունների տախտակ 3 2016 թ. 4 000 12 000
6. 1C համակարգչային ծրագիր և սարքավորումներ (հավաքածու) 3 2016 թ. 700 000 2 100 000
Ընդամենը 2 998 500
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1043-Ա որոշման
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` «ՄԵԳՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Ավտոմեքենայի նույնականացման տվյալները Արտադրության տարեթիվը Ձեռքբերման տարեթիվը Սկզբնական արժեքը
(դրամ)
«Ռենո-Դոկկեր» VF18SREB453718780,
թափքը` բեռնատար,
գույնը` սպիտակ,
շարժիչի աշխատանքային ծավալը՝ 1.6 լ,
Առավելագույն հզորությունը` 80 ձ/ուժ,
Գույնը՝ սպիտակ,
Նույնականացման համարը` VF18SREB453718780 2015 թ. 2016 թ. 7 260 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2017 թվականի
օգոստոսի 24-ի N 1043-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՒՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ` Հայաստանի Հանրապետության ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Ձեռքբերման տարեթիվը Քանակը (հատ) Միավորի սկզբնական արժեքը
(դրամ) Ընդհանուր սկզբնական
արժեքը (դրամ)
1. Եղջերատման սղոց 2014 թ. 3 17 000 51 000
2. Մեծ չափի եղջերատիչ 2014 թ. 3 24 200 72 600
3. Փոքր չափի եղջերատիչ 2014 թ. 3 16 500 49 500
4. Խողովակե եղջերատիչ 2014 թ. 3 4 900 14 700
5. Թվային ջերմաչափ 2014 թ. 3 1 600 4 800
6. Տրոակար 2014 թ. 3 6 300 18 900
7. Դեղահաբերի ատրճանակ 2014 թ. 3 9 300 27 900
8. Վիրահատական հավաքածու՝ խոշոր կենդանիների համար 2014 թ. 3 26 400 79 200
9. Էլաստրատոր 2014 թ. 3 6 400 19 200
10. Վերնակոշիկ 2014 թ. 3 6 700 20 100
11. Վերնահագուստ 2014 թ. 3 26 000 78 000
12. Կճղակի դանակ՝ մեկ եզերքով, աջակողմյա օգտագործման 2014 թ. 3 2 100 6 300
13. Կճղակի դանակ մեկ եզերքով ձախակողմյա օգտագործման 2014 թ. 3 2 100 6 300
14. Կճղակի աքցան 2014 թ. 3 26 000 78 000
15. Կճղակի ստուգիչ 2014 թ. 3 3 000 9 000
16. Ունելի 2014 թ. 3 3 500 10 500
17. Հեղուկ դեղորայքի ատրճանակ 2014 թ. 3 16 900 50 700
18. Ավտոմատ պատվաստիչ 2014 թ. 3 13 800 41 400
19. Անասնաբուժական գործիքների տուփ 2014 թ. 3 15 100 45 300
20. Ներերակային ներարկման խողովակ 2014 թ. 3 300 900
21. Էլաստրատորի օղակներ (100 հատ 1 տուփի մեջ) 2014 թ. 6 1 400 8 400
22. Ստետոսկոպ 2014 թ. 3 5 000 15 000
23. Կալիֆորնիական մաստիտի թեստ 2014 թ. 6 14 700 88 200
24. Վիրաբուժական ասեղ N 4 2014 թ. 12 1 100 13 200
25. Վիրաբուժական ասեղ N 2 2014 թ. 12 1 100 13 200
26. Ներծծվող վիրաբուժական թել EP4 2014 թ. 3 1 300 3 900
27. Ներծծվող վիրաբուժական թել EP5 2014 թ. 3 1 300 3 900
28. Չներծծվող վիրաբուժական թել EP6 2014 թ. 3 65 700 197 100
29. Չներծծվող վիրաբուժական թել EP7 2014 թ. 3 29 200 87 600
30. Գործիքների ախտահանիչ 2014 թ 3 23 600 70 800
31. Ռեկտալ հետազոտության ձեռնոց 2014 թ. 16 9 500 152 000
32. Հեղուկ ազոտի տարա 21.5 լ 2014 թ. 2 689 000 1 378 000
33. Հեղուկ ազոտի տարա 9.3 լ 2014 թ. 2 671 000 1 342 000
34. ԱԼԼ-2 Մեյթ Օ-Ռինգ (All-2-Mate™ O-Ring) սերմնավորման ատրճանակ 2014 թ. 2 35 000 70 000
35. Սերմնավորման ձողիկներ (1 տուփ, 50 ձող) 2014 թ. 6 3 350 20 100
36. Սերմնավորման հիգիենիկ թաղանթ 2014 թ. 6 13 950 83 700
37. Արհեստական սերմնավորման թերմոս 2014 թ. 2 49 000 98 000
38. Բժշկական մկրատ 2014 թ. 2 5 000 10 000
39. Ունելի 2014 թ. 2 5 000 10 000
40. Արհեստական սերմնավորման գործիքների արկղ 2014 թ. 2 39 900 79 800
Ընդամենը 4 429 200
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան