Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2017 թվականի N 1028-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական գործունեությանն աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին» N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 5-րդ կետում «10» թիվը փոխարինել «15» թվով.

2) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Խորհուրդը բաղկացած է տասնհինգ անդամից՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` ի պաշտոնե.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը` ի պաշտոնե.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահը` ի պաշտոնե.

4) համալսարանի պետը` ի պաշտոնե.

5) երեք ներկայացուցիչ` համալսարանից, ութը` Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային ոլորտում գործունեության փորձ ունեցող անձինք:»:

2. Հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարված փոփոխությունների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. օգոստոսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։