Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2017 թվականի N 953-Ա

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆԻՆ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավար Կարեն Փարեմուզյանին 2017 թվականի սեպտեմբերի 7-10-ը գործուղել Ռումինիա (Հարգիտա նահանգ)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև համագործակցության հուշագիր ստորագրելու համար:

2. Արթուր Նալբանդյանի և Լևոն Ասլանյանի՝ Ռումինիա (Հարգիտա նահանգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Փարեմուզյանի՝ Ռումինիա (Հարգիտա նահանգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է Ալավերդու քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Նալբանդյանի, Լևոն Ասլանյանի և Կարեն Փարեմուզյանի՝ Ռումինիա (Հարգիտա նահանգ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. օգոստոսի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։