«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 սեպտեմբերի 2017 թ. թիվ 192-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կարգավորել ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման ընթացակարգը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները ու փոփոխությունները.
1) Կանոնակարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.
«13.1 Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:»,
2) Կանոնակարգը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետով.
«29.1 Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:»,
3) Կանոնակարգի 33-րդ կետում «Գրանցման» բառից առաջ լրացնել «Կորպորատիվ ֆոնդի» բառերը,
4) Կանոնակարգի 33-րդ կետից հանել «և գրանցման վկայականի վերաձևակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերը,
5) Կանոնակարգը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-րդ կետով.
«33.1 Ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպման համար միջնորդագիր ներկայացրած անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը միջնորդագիր ներկայացրած անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:»,
6) Կանոնակարգի 35-րդ և 37-րդ կետերից հանել «կորպորատիվ» բառը,
7) Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
8) Կանոնակարգը Հավելված 4-ից հետո լրացնել Հավելված 4.1-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է)։
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված ներդրումային ֆոնդերին տրամադրվում է սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով սահմանված գրանցման վկայականներ՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ Ն. Երիցյան
2017 թ. սեպտեմբերի 5
Երևան
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 1-ի
թիվ 192-Ն որոշմամբ
«Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի
Գրանցման
Վկայական
«————» ———թ. №
կորպորատիվ
ներդրումային ֆոնդի CERTIFICATE OF
REGISTRATION
“————” №
of corporate investment fund Свидетельство о
регистрации
“————” №
корпоративного
инвестиционного фонда
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ թիվ ——— որոշմամբ Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի according to article 21 of the Republic of
Armenia Law “On Investment Funds” согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах”
_________________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը
_________________________________________________________________________________
name and type of the investment fund
_________________________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда
Գրանցման համարը
Registration Number
Регистрационный Номер
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Date of Registration
Дата Регистрации
Հարկ վճարողի հաշվառման համարը
և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը
Taxpayer Identification Number and Tax Authority
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган
Ֆոնդի կառավարիչը
(գործադիր կառավարումն իրականացնող անձը)
Fund Manager
Управляющий фондом
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ CHAIRMAN OF THE CENTRAL BANK
OF THE REPUBLIC OF ARMENIA ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО
БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
_____________________________________»:
(ստորագրություն / signature / подпись)
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի սեպտեմբերի 1-ի
թիվ 192-Ն որոշմամբ
«Հավելված 4.1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի
Գրանցման
Վկայական
«————» ———թ. №
պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների CERTIFICATE OF
REGISTRATION
“————” №
of contractual investment fund rules Свидетельство о
регистрации
“————” №
правил паевого инвестиционного фонда
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——-թ թիվ ——— որոշմամբ Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի according to article 21 of the Republic of
Armenia Law “On Investment Funds” согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах”
_________________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը
_________________________________________________________________________________
name and type of the investment fund
_________________________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда
Գրանցման համարը
Registration Number
Регистрационный Номер
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Date of Registration
Дата Регистрации
Հարկ վճարողի հաշվառման համարը
և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը
Taxpayer Identification Number and Tax Authority
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган
Ֆոնդի կառավարիչը
(գործադիր կառավարումն իրականացնող անձը)
Fund Manager
Управляющий фондом
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ CHAIRMAN OF THE CENTRAL BANK
OF THE REPUBLIC OF ARMENIA ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО
БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
_____________________________________»:
(ստորագրություն / signature / подпись)