ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1094-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի օգոստոսի 21-ի ՆԿ-110-Ա կարգադրությունը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 12 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1094-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը
(դրամ) Մնացորդային արժեքը (դրամ) Նույնացման
համարը
1. ԳԱԶ-322132-224 068 UU 01 2003 թ. 5.005. 000.00 0 XTH32213230346928
2. Աուդի A6 064 UU 01 2003 թ. 27.253.846.00 0 LFVBA14B633006694
3. Տոյոտա Քեմրի (TOYOTA CAMRY) 008 UU 01 2007 թ. 10.483.333.33 0 JTNBE40K103065579
4. ԲՄՎ X5 -4.8 LS
(BMW X5-4.8 LS) 060 UU 01 2006 թ. 45.000.000.00 0 WBAFA91040LH73496
5. ԳԱԶ-31105-120 024 UU 01 2005 թ. 4.239.941.50 0 X9631105061315636
6. ԳԱԶ-31105-120 094 UU 01 2005 թ. 3.391.666.66 0 X9631105051301992
7. ԳԱԶ-31105-120 066 UU 01 2005 թ. 3.391.666.66 0 X9631105051286150
8. ԳԱԶ-31105-120 081 UU 01 2005 թ. 3.078.380.00 0 X9631105051300696
9. ԳԱԶ-31105-120 096 UU 01 2005 թ. 3.391.666.66 0 X9631105051301188
10. ԳԱԶ-31105-115 022 UU 01 2005 թ. 4.239.941.50 0 X9631105061314469
11. ՎԱԶ-21214 056 UU 01 2005 թ. 2.679.000.00 0 XTA21214051786588
12. ՎԱԶ-21214 095 UU 01 2005 թ. 3.391.666.66 0 1792345
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան