Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1107-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. սեպտեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1107-Ն որոշման

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային հաշվարկները՝ բացառությամբ եկամտային հարկի հաշվարկի, հարկային մարմին թղթային եղանակով կարող են ներկայացվել հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում:

3. Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով:

4. Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստը թղթային եղանակով հարկային հաշվարկներն ընդունող աշխատողի կողմից ստուգվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության հիման վրա, որտեղ նշվում են խափանման ժամկետի սկիզբը և ավարտը:

5. Հարկ վճարողները թղթային եղանակով հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնում են փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով կամ առձեռն:

6. Հարկային մարմին թղթային եղանակով ներկայացված հարկային հաշվարկները կազմվում են հարկային մարմնի սահմանված ձևերին և լրացման կարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։