Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2017 թվականի N 1000-Ա

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանին 2017 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի) «Տեղական տնտեսական զարգացման» միջազգային 10-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վարազդատ Կարապետյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարազդատ Կարապետյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. սեպտեմբերի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։