Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
7 սեպտեմբերի 2017 թվականի N 38
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի հետ համատեղ մշակել և սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. սեպտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թ.
սեպտեմբերի 7-ի նիստի N 38
արձանագրային որոշման