Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2017 թվականի N 1052-Ա

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. սեպտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։