Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1993-01-16-ից մինչև 1996-07-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-07-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է

ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

14 դեկտեմբերի 1992 թ.

Հ.Ն-0741-I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, քաղաքացիություն չունեցող անձանցից և օտարերկրյա քաղաքացիներից ներքոհիշյալ փաստաթղթերը տալու և մատուցվող իրավաբանական ծառայությունների դիմաց գանձվում է պետական տուրք հետևյալ դրույքաչափերով.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5 %-ի չափով.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման հասցեների մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տեղեկանք տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5 %-ի չափով:

Նշված վճարը չի գանձվում արդարադատության, իրավապահ, ֆինանսական և հարկային մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար.

զ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու դիմաց` 30 ամերիկյան դոլար կամ այդ գումարին համարժեք ռուբլի.

է) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով.

ը) օտարերկրյա պետությունում հինգ տարի ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու դիմաց` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։