ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2017 թվականի N 1167-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 616-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 616-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1167-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 16-ի N 616-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման
երկիրը Արժեքը
(դրամ)
1. 8514 Մետաղի հալման էլեկտրաաղեղնային ԷԱՎ-40 վառարանի մասեր կգ 860000 ԵՄ, Թուրքիա, Չինաստան/Հոլանդիա 1 715 000 000
2. 8504 Վառարանային տրանսֆորմատոր 40 ՄվԱ հատ 1 Իտալիա/Իտալիա 285 000 000
Ընդամենը 2 000 000 000
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան