«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017377
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 սեպտեմբերի 2017 թ.
ք. Երևան N 394-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 18-ի «Շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 24-ի N 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 118-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահի տեղակալ` Մ. Սողոմոնյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի
սեպտեմբերի 13-ի N 394-Ն որոշման
«Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի
մայիսի 18-ի N 118-Ն որոշմամբ
Շարժական կապի ցանցերի և ոչ աշխարհագրական սկզբունքով համարների օգտագործմամբ ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույց
N Փոխկապակցման ծառայության տեսակը Փոխկապակցման ծառայության վճարների չափը
(առանց ավելացված արժեքի հարկի)
մինչև 01.07.2016 թվականը 01.07.2016 թվականից մինչև 01.01.2018 թվականը 01.01.2018 թվականից մինչև 01.01.2019 թվականը 01.01.2019 թվականից հետո
1. Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում պիկ ժամերին (07։00 - 23։00, դրամ/րոպե) 11,40 9,4 8,4 7,4
2. Ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում շարժական կապի ցանցում ոչ պիկ ժամերին (23։00 - 07։00, դրամ/րոպե) 11,40 9,4 8,4 7,4
3. Շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե) 9,00 9,00 9,00 9,00
»: