Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-09-27-ից մինչև 2018-02-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-02-03Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2017 թվականի N 1084-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1054-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. սեպտեմբերի 26

Երևան

Հավելված ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի N 1084-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Գ. Հարությունյան - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ

(համաձայնությամբ)

Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ

Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան - «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն

(համաձայնությամբ)

Գ. Գրիգորյան - Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն

(համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Վ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Մ. Մինասյան - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

(համաձայնությամբ)

Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ

(համաձայնությամբ)

Ա. Ծատուրյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

(համաձայնությամբ)

Է. Կարսյան - դիզայներ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Մ. Այվազյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր

Է. Վարդանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան

Ա. Ավետիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան

Ս. Կարախանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական

Ս. Գալենց - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի և գունանկարի ամբիոնի վարիչ

Փ. Միրզոյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Ալավերդյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ս. Պողոսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Յու. Ներսիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Մ. Մուսաելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Է. Հարությունյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Ա. Աղաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։