Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1175-Ա

«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանել հետևյալ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝

1) պատիճ-ճայթիչ պայթանցքային ԿԴ-Շ 5 000 000 հատ

2) պատիճ-ճայթիչ հորատանցքային ԿԴ-Ս1 500 000 հատ

3) պատիճ-ճայթիչ մակերևութային ԿԴ-Պ 1 000 000 հատ

4) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ 100 000 հատ

5) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ 100 000 հատ

6) էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ 100 000 հատ

7) արմդետ ԼՊ 1 000 000 հատ

8) արմդետ ՄՍ 1 000 000 հատ

9) արմդետ ՀՏԴ 800 000 հատ

10) արմեքս 1 000 տոննա

11) արմեքս Փաուեր 700 տոննա

12) արմեքս Փաուեր Պլյուս 700 տոննա։

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտահանվող՝ ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրման անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։