ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2017 թվականի N 153-Ա
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
փետրվարի 21-ի N 153-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը
1 2 3 4 5 6
1. «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն 2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ
2. «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն 2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 14-րդ կետեր
3. «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն 2017 թ. մարտի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ
4. «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն 2017 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ կետեր, ինչպես նաև 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր
5. «Պետություն-մասնավոր գործընկերության գործարքների տեսակները, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բնութագրերի կազմման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն 2018 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ
6. «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) 2017 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ
7. «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն 2017 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Գնումների մասին» 16.12.2016 թ. ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ
(հավելվածը փոփ. 13.06.17 N 572-Ա, 02.10.17 N 1105-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան