Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-09-27-ից մինչև 2018-10-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-10-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1257-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`

1. Ստեղծել «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի կառավարման կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ծրագրի կառավարման կոմիտեն ընդգրկում է ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին` պատասխանատու լինելով միջգերատեսչական համակարգման ապահովման, ռազմավարական որոշումների կայացման, ներդրումային ենթածրագրերի հաստատման և ծրագրի իրականացման ընդհանուր վերահսկողության ապահովման համար:

3. Ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում շահառու գերատեսչությունների համագործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև ծրագրի կառավարման կոմիտեին մասնագիտական բնույթի առաջարկություններ ներկայացնելու համար, ստեղծել աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և, անհրաժեշտության դեպքում, հրավիրված` ծրագրում ընդգրկված համայնքների (ՏԻՄ-երի կողմից լիազորված անձինք) տեխնիկական ներկայացուցիչներին: Աշխատանքային խմբի ղեկավար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը, իսկ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը` աշխատանքային խմբի քարտուղարություն:

(3-րդ կետը լրաց., փոփ. 26.09.17 N 1078-Ա)

4. Հանձնարարել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմիններին և առաջարկել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին 10-օրյա ժամկետում տրամադրել ներկայացուցիչների անունները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1257-Ա

որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար` ի պաշտոնե (նախագահ)

Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` ի պաշտոնե (անդամ)

Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` ի պաշտոնե (անդամ)

Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար` ի պաշտոնե (անդամ)

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարար` ի պաշտոնե (անդամ)

Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար` ի պաշտոնե (անդամ)

Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` ի պաշտոնե (անդամ)

Ն. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ` ի պաշտոնե (անդամ)

Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ` ի պաշտոնե (անդամ)

Ա. Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ)

Ա. Կիրակոսյան - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն` ի պաշտոնե (անդամ)

Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ի պաշտոնե (անդամ)

(հավելվածը փոփ., լրաց. 26.09.17 N 1078-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։