Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2017 թվականի N 1131-Ա

ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության խորհրդատու Կարեն Գասպարյանին (համաձայնությամբ) 2017 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ)՝ Ղրղզական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

2. Կարեն Գասպարյանի՝ Ղրղզական Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 6

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի N 1131-Ա որոշման

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ

2017 թվականի հոկտեմբերի 13-16-ը Ղրղզական Հանրապետություն մեկնող դիտորդի

Գիշերավարձը 3x143 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 429 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Օրապահիկը 4x61 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ 244 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Ընդհանուր 673 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Երևան-Մոսկվա-Բիշքեկ

ինքնաթիռի տոմս 900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։