«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 հոկտեմբերի 2017 թ.
ք. Երևան N 1099-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը թեմային նվիրված «ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒՄ. THE MEKHITARIST CONGREGATION ON ST. LAZARUS ISLAND. ԱՄՅԱԿ 300.thANNIVERSARY» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը թեմային նվիրված «ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒՄ. THE MEKHITARIST CONGREGATION ON ST. LAZARUS ISLAND. ԱՄՅԱԿ 300.th ANNIVERSARY» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի 2017 թ.
հոկտեմբերի 5-ի թիվ 1099-Ն հրամանի