ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 սեպտեմբերի 2017 թ.
ք. Երևան թիվ 60-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 11 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 11 մրցույթին մասնակցելու հայտ:
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:
«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:
Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:
Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։
Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։
«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը ռադիոհեռարձակման ոլորտում ունի բազմամյա փորձ:
Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն Քվեարկության գնահատական
Գագիկ Բունիաթյան 7
Վլադիմիր Օհանյան 5
Կորյուն Առաքելյան 7
Հայկ Քոթանյան 5
Տիգրան Հակոբյան 4
Արմեն Մկրտչյան 5
Ռոլանդ Շառոյան 5
Դավիթ Ամալյան 7
Ընդամենը` 45
Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 11 մրցույթին մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 5-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 11 մրցույթի հաղթող:
2. «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:
3. «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքում 106.0 ՄՀց հաճախականությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ
Գ. Բունիաթյան