Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 63-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

26 սեպտեմբերի 2017 թ.

ք. Երևան թիվ 63-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 14 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 14 մրցույթին մասնակցելու հայտ:

Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։

Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.

Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:

«ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:

Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:

Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։

Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։

Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.

Անուն, ազգանուն Քվեարկության գնահատական

Գագիկ Բունիաթյան 7

Վլադիմիր Օհանյան 6

Կորյուն Առաքելյան 7

Հայկ Քոթանյան 7

Տիգրան Հակոբյան 6

Արմեն Մկրտչյան 6

Ռոլանդ Շառոյան 7

Դավիթ Ամալյան 8

Ընդամենը` 54

Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 14 մրցույթին մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 5-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. «ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 14 մրցույթի հաղթող:

2. «ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքի տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:

3. «ՌԱԴԻՈՏՈՒՆ» ՍՊ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքում 87.5 ՄՀց հաճախականությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։