Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2017-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2015 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2017 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 3,898,537.3 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

5) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը և այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 7,157,976.5 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 24,132,482.4 հազար դրամ.

7) 2017 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։