ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2017 թվականի N 1172-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Երևանում ռուսական ուղղափառ եկեղեցի կառուցելու գործընթացը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ելնելով քաղաքաշինական իրավիճակից՝ անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ներգրավել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հոկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 13-ի N 1172-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի
նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի
նախագահի առաջին տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պապյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի կապիտալ
շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի
ֆոնդերի կառավարման ծառայության պետ, քաղաքացիական հատուկ
ծառայության 1-ին դասի խորհրդական
Ռ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության
հողաշինարարության բաժնի պետ
Տ. Բարսեղյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
(համաձայնությամբ)
Զ. Առաքելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան