Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊՐՈՖԻԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-10-23-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

19 հոկտեմբերի 2017 թվականի N 44

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊՐՈՖԻԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների ցանկին` համաձայն N 2 հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների ցանկում նշված պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

1) յուրաքանչյուր տարի, սկսած 2018 թվականից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի նախորդ տարվա ցուցանիշները՝ N 2 հավելվածում նշված ժամկետներում.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի 2013-2016 թվականների ցուցանիշները:

3. Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլում ներառվելիք վիճակագրական աղյուսակները կազմել սույն արձանագրային որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ցուցանիշների հիման վրա՝ հինգ տարվա կտրվածքով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝

1) սկսած 2019 թվականից՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ պատրաստել և հրապարակել Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլը.

2) այն տարիների համար, երբ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլ չի մշակվում, հրապարակել Հայաստանի Հանրապետության բազային միգրացիոն պրոֆիլ՝ վիճակագրական տվյալներն աղյուսակների տեսքով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 23

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թ.

հոկտեմբերի 19-ի նիստի N 44

արձանագրային որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թ.

հոկտեմբերի 19-ի նիստի N 44

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։