ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2017 թվականի N 1207-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ գործնական առաջարկություն ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 3-ամսյա ժամկետում միջազգային փորձագետների հետ համատեղ իրականացված գույքագրման արդյունքների հիման վրա ներկայացնել գործնական առաջարկություն «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում պահեստավորված վտանգավոր քիմիական նյութերի վնասազերծման, ոչնչացման և պահպանման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հոկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 20-ի N 1207-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր
Լ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրերի վարչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ գործուղված աշխատակիցների բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանդրյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական
Հ. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ
Ռ. Սաղաթելյան - «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, մասնագետ (համաձայնությամբ)
Վ. Մխիթարյան - «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների տեղակալ, տեխնիկական բաժնի պետ, մասնագետ (համաձայնությամբ)
Կ. Ասատրյան - «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ (համաձայնությամբ)
Վ. Թոփուզյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի և դեղագործության գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր) (համաձայնությամբ)
Գ. Թորոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի ամբիոնի վարիչ (դոկտոր, պրոֆեսոր) (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան