Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ», «ԷՍԱՐՓԻ ՇՆԱՅԴԵՐ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐ ԻՆԺԵՆՅՈՐ-ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ» ԵՎ «ՍԱՖԵԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1347-Ա

«ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ», «ԷՍԱՐՓԻ ՇՆԱՅԴԵՐ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐ ԻՆԺԵՆՅՈՐ-ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ» ԵՎ «ՍԱՖԵԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ» (Գերմանիայի Դաշնություն), «ԷՍԱՐՓԻ Շնայդեր ընդ Փարթներ Ինժենյոր-Քընսալթինգ ՍՊԸ» (Գերմանիայի Դաշնություն) և «ՍԱՖԵԺ» (Ֆրանսիայի Հանրապետություն) ընկերություններին «Կոմունալ ենթակառուցվածքների ծրագիր II-փուլ 3» ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված գործունեության հետևյալ տեսակները՝

1) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)՝ հիդրոտեխնիկական.

2) շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ հիդրոտեխնիկական:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հոկտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։