Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2017 թվականի N 1245-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 623-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2017 թվականի դեկտեմբերի 22-ը» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 2-ի N 1245-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 23-ի N 623-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Հ. Բուրմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Խ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքի գրանցման վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Փալիկյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծական բաժնի պետ

Ռ. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Շ. Նահատակյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

Ֆ. Եգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ

Ն. Պետրոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության հողերի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Ավագյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

Մ. Կոստանդյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ

Ա. Նազարյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի վարիչ»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։