Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
1) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի 2.5-րդ ենթակետից հանել «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը.
2) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ բաժնի 2.6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) գենետիկ ինժեներիայի գործունեության
իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով»: