Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 7-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «և բողոքի» բառերը.
2) 1-ին մասի առաջին պարբերության «, անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն» բառերը փոխարինել «հայցողի դիմումն» բառերով, իսկ «մեկամսյա» բառը՝ «եռամսյա» բառով.
3) 1-ին մասի երկրորդ պարբերության «3 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.
4) 2-րդ մասի «ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով.
5) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմնի» բառերով.
6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: