ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 528-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունիսի 24-ի N 528-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Աբգարյան - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ
Ն. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Կ. Դաղբաշյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
Տ. Բաղդասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ
Ս. Աղինյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ
Գ. Գևորգյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ
Մ. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգետիկ ենթակառուցվածքների բաժնի պետ
Ն. Մարտիրոսյան - ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետության բաժնի պետ
Գ. Մուրադյան - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ
Ա. Մարգարյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
Ս. Աղաբեկյան - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ
Խ. Ասլանյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ
Ռ. Խաչատուրյան - «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)
Մ. Լևին - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ի. Գաբրիելյան - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և օպտիմիզացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Դ. Գրիգորյան - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Յու. Նազարյան - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Վ. Ասրիյան - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Վ. Կարապետյան - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 08.11.17 N 1278-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան