Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 55.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, իսկ 4-րդ և 5-րդ մասերի «վեց» բառը՝ «երեք» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չեն անցկացվում.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։