Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ N 2909-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 հոկտեմբերի 2017 թ. N 2909-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐԻԱՄ ՎԱՀԱՆՅԱՆԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-ԲՕ-000548, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-ԲՕ-000661 ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-ԲՕ-000806 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Մարիամ Վահանյանի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացված հայտը

Հրամայում եմ`

1. Անհատ ձեռնարկատեր Մարիամ Վահանյանին 2012 թվականի ապրիլի 12-ին տրված թիվ Ա-ԲՕ-000548, 2013 թվականի սեպտեմբերի 11-ին տրված թիվ Ա-ԲՕ-000661 և 2016 թվականի հունիսի 2-ին տրված թիվ Ա-ԲՕ-000806 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների գործունեության իրականացման վայրը տեղափոխել ք. Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց 9/7 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Լ. Ալթունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։