ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2017 թվականի N 1299-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-լիբանանյան գործարար համաժողովին մասնակցելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 25-28-ը Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Սուրեն Կարայանինը, Զարմինե Զեյթունցյանինը, Արմեն Այվազյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Արամ Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լևոն Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մարտին Սարգսյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին.
4) Արայիկ Խզմալյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Զբոսաշրջության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Վարդանյանի` Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. նոյեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
նոյեմբերի 10-ի N 1299-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-28-Ը ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար)
Լ. Սարգսյան - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)
Ս. Վարդանյան - ՀՀ պատվավոր հյուպատոս Դեր Զորում (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)
Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)
Ա. Այվազյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Է. Գրիգորյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական
Ա. Խզմալյան - Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) (2017 թ. հոկտեմբերի 24-28-ը)
Ա. Վարդանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներդրումային ծրագրերի և պետություն-մասնավոր գործընկերության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան