Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2017 թվականի N 1305-Ա

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության զարգացման ծրագրերի բաժնի պետ Համբարձում Մինասյանին 2017 թվականի նոյեմբերի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 30-րդ հոբելյանական նիստին մասնակցելու նպատակով:

2. Արտեմ Ասատրյանի և Համբարձում Մինասյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։