Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌՏԵԼԻԱ ՋՈՒՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ» ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2017 թվականի N 1423-Ա

«ԱՌՏԵԼԻԱ ՋՈՒՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ» ՀԱՍԱՐԱԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Առտելիա Ջուր և Շրջակա Միջավայր» հասարակ բաժնետոմսերով ընկերությանը (Ֆրանսիայի Հանրապետություն) «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 8-ին կնքված N AFD/QCBC/CS-16/001 պայմանագրի համաձայն իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործունեություն՝ շինարարության որակի տեխնիկական հսկողություն` հիդրոտեխնիկական:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։