Հոդված 25
Հոդված 25.
Հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցելու դեպքում գերազանցող մասը (այսուհետ` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար) հաշվանցվում է հետագա ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա սույն մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին և (կամ), պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում, վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց: Սույն մասով սահմանված դրույթները չեն վերաբերում սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքներին:
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) իրականացման դեպքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում (ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա կարող է հաշվանցվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, և (կամ) պետական բյուջե հաշվեգրվող հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում վերադարձվել կամ հաշվանցվել հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Այս դեպքում հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (առանց գերավճարի և հարկի չհաշվանցվող մնացորդների գումարների) այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: (նախադասությունը հանվել է 24.11.15 ՀՕ-160-Ն)
Սույն հոդվածին համապատասխան ԱԱՀ-ի գումարների հաշվին հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի որոշման ենթակա գումարի մեծությունը որոշվում է հարկային հաշվանցումների ուսումնասիրությամբ և (կամ) ստուգմամբ՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: ԱԱՀ-ի հաշվին հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի որոշման ենթակա գումարի որոշման, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները, հարկային մարմնին ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով:
Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված գործարքների գծով հաշվանցման և (կամ) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների: Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշման ոչ ենթակա գումարը (հարկի չհաշվանցվող մնացորդը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:
(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, խմբ. 26.12.00 ՀՕ-126, 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն, 26.12.08 ՀՕ-246-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-243-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-180-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-160-Ն)