Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 48

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 48.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 30-ի օրենքը:

Սույն օրենքի 15 հոդվածի 24-րդ կետն ուժի մեջ է մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Սույն օրենքի 15 հոդվածի 25-րդ կետն ուժի մեջ է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետն ուժի մեջ է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

(պարբերությունն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-3-Ն)

(48-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, 04.10.05 ՀՕ-182-Ն, 19.03.09 ՀՕ-65-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-3-Ն)

Հավելված 1

«Ավելացված արժեքի հարկի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ԵՎ (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգը

1. Սույն կարգով սահմանվում են`

ա) օրենքով սահմանված կարգով անցկացվող՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման միջոցով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) գծով (այսուհետ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով) հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի մեծության որոշման, այդ նպատակով հարկ վճարողի դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանցվող մնացորդների գումարների որոշման կարգը, ուսումնասիրությունների և ստուգումների իրականացման առանձնահատկությունները.

բ) հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար հարկ վճարողի կողմից հարկային մարմին փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները:

2. Սույն կարգին համապատասխան ԱԱՀ-ի պարտավորությունների գծով հաշվանցվում և (կամ) մուտքագրվում են միասնական հաշվին նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի գումարները:

3. (կետն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-160-Ն)

4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները մուտքագրվում են միասնական հաշվին՝ մուտքագրման ենթակա գումարի որոշման վերաբերյալ դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու դեպքում: Դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը:

5. Հարկ վճարողի ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված չափից ավելի վճարված գումար է (գերավճարի մնացորդը), ենթակա է միասնական հաշվին մուտքագրման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում, գերավճարի մնացորդի մեծությունը որոշվում է հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով:

6. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի մեծությունը որոշելիս որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է հարկ վճարողի դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ ԱԱՀ-ի փաստացի դեբետային մնացորդը, առանց գերավճարի մնացորդի և հարկի չհաշվանցվող մնացորդի գումարների: Ընդ որում, հարկի չհաշվանցվող մնացորդ են համարվում այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) միասնական հաշվին մուտքագրումն անցկացվող և (կամ) նախկինում անցկացված ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ համարվել են չհիմնավորված, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) ժամկետներն օրենքով սահմանված դեպքերում կասեցվել են:

7. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով գումարները հաշվանցվում են դիմումի հիման վրա օրենքով սահմանված կարգով անցկացված՝ հարկային հաշվանցումների ուսումնասիրության կամ ստուգման (այսուհետ՝ ուսումնասիրություն կամ ստուգում) արդյունքներով: Հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման իրականացման ընթացքում հարկ վճարողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում են ստուգման արդյունքներով: Հաշվանցումը և (կամ) միասնական հաշվին մուտքագրումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

8. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների: Ընդ որում`

ա) եթե հարկ վճարողը ներկայացրել է որևէ (մեկ) հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես ԱԱՀ-ի դեբետային մնացորդ ընդունվում է դիմումի ներկայացման օրվա և այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող` դեբետային մնացորդներից նվազագույնը.

բ) եթե հարկ վճարողը ներկայացրել է երկու և ավելի հաշվետու ժամանակաշրջաններում իրականացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմում, ապա որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանի դեբետային մնացորդ ընդունվում է սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշվող դեբետային մնացորդը, իսկ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների մնացորդ՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացմանը հաջորդող օրվա դրությամբ, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող` դեբետային մնացորդը:

9. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշվող՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի (այսուհետ՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդի) այն մասը, որը չի գերազանցում այդ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:

Երկու և ավելի ժամանակաշրջանների համար հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրում կատարելիս մուտքագրվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված համապատասխան գումարների հանրագումարը, սակայն ոչ ավելի հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ դեբետային մնացորդից: Հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված գումարների հանրագումարը հարկ վճարողի դիմումի ներկայացման օրվա դրությամբ դեբետային մնացորդը գերազանցելու դեպքում հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարն ըստ ժամանակաշրջանների բաշխելիս գերազանցող գումարը նվազեցվում է վերջին ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարից:

10. Եթե որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին: Գերազանցող մեծությունը համարվում է վերագրված հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններին, եթե այն հաշվի է առնվում որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշելիս (եթե այդ գումարը ներառված է հարկ վճարողի դիմում ներկայացնելու օրվա դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում):

11. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու փաստ հայտնաբերելու դեպքերում անցկացվում է ստուգում, և հարկային մարմինն իրավասու է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հաշվարկել անուղղակի եղանակներով՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող շրջանառությունը հավելագրելու հետևանքով հարկ վճարողի միասնական հաշվին ավելի մուտքագրված գումարը համարվում է հարկ վճարողի կողմից օրենքով սահմանված չափից ավելի հաշվանցված հարկային պարտավորության գումար, որի նկատմամբ ստուգման ակտով հաշվարկվում են օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ:

12. Հարկային մարմինն ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտի օրինակը հարկ վճարողին տրամադրելու միջոցով տեղեկացնում է հաշվանցման կամ միասնական հաշվին գումարի մուտքագրման իրավունքը լրիվ կամ մասնակիորեն ճանաչելու վերաբերյալ:

Ուսումնասիրության արձանագրության կամ ստուգման ակտում մասնավորապես նշվում են`

ա) որոշման կայացման իրավական հիմքերը (այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել).

բ) այն փաստաթղթերն ու փաստերը, որոնք հիմք են ծառայել նման որոշում ընդունելու համար:

13. Ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները համարվում են չհիմնավորված, եթե չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները: Ընդ որում, այդ գումարները համարվում են չհիմնավորված, եթե՝

ա) ԱԱՀ-ի դեբետային մնացորդն առաջացել է ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների դուրս գրած այնպիսի հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով հարկային հաշիվ չեն համարվում.

բ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է այնպիսի հարկային հաշիվներով, որոնցում արտացոլված ԱԱՀ-ի գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-րդ հոդվածի համաձայն, ենթակա չեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման.

գ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցում կատարվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան անապրանք համարվող փաստաթղթերով.

դ) ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը կապված է այնպիսի գործարքների հետ, որոնք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն, անվավեր են.

ե) ԱԱՀ-ի գումարները հաշվանցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 24.1-րդ, 24.2-րդ, 26-րդ կամ 27-րդ հոդվածներով սահմանված կարգերի խախտմամբ.

զ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44.1-րդ հոդվածում նշված գործարքներին վերաբերող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների) մասով մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներով կատարվել է հաշվանցում.

է) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու արդյունքում կատարվել է օրենքով սահմանված չափից ավելի գումարի հաշվանցում.

ը) հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով դիմումում նշված իրացման շրջանառությունը: Այդ դեպքում որպես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով իրացման շրջանառություն ընդունվում է հարկ վճարողի ներկայացրած՝ փաստաթղթերով հիմնավորված մասը:

Ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը չհիմնավորված համարվելու դեպքերում (սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված դեպքերում) միասնական հաշվին մուտքագրման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գործարքների մասով:

Օրենքով և իրավական ակտերով չնախատեսված գումարով հաշվանցում կատարելու դեպքերում (սույն կետի «զ» և «է» ենթակետերում նշված դեպքերում) միասնական հաշվին մուտքագրման համար հարկ վճարողի ներկայացրած գումարը չհիմնավորված է համարվում միայն այդ գումարների մասով:

14. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման փաստը հիմք չէ այլ հարկային պարտավորությունները կատարված համարելու, ինչպես նաև հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերը չհաշվարկելու համար, եթե հարկ վճարողը սույն կարգին համապատասխան չի ներկայացրել դիմում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի որոշման մասին: Մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների առկայությունն արձանագրվելու (կամ հիմնավորվելու) դեպքում ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն կարգի 9-րդ կետին համապատասխան հաշվարկված գումարներով, կազմված համապատասխան եզրակացություններով, մուտքագրվում են հարկ վճարողի միասնական հաշվին: (նախադասությունն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-160-Ն)

15. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից առանց ուսումնասիրության կամ ստուգման չի կարող ուղղվել միասնական հաշվին մուտքագրման:

Սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գծով առաջացող` հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողի կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներից՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

16. (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

18. Եթե դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, ապա ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:

19. ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ժամկետի սկիզբ է համարվում հարկ վճարողի դիմում ներկայացնելու ժամկետը՝ դիմումում նշված գումարի այն մասով, որով սույն կարգին համապատասխան չի մերժվել և (կամ) չի կասեցվել այդ ժամկետի ընթացքը:

20. Հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում մասնավորապես՝

ա) ճշտվում են դիմումի ստացման օրվա դրությամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները` համադրելով հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում արձանագրված և հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունները՝ կազմելով փոխադարձ ստուգման ակտ.

բ) ճշտվում են հարկ վճարողի մոտ անցկացված նախորդ ուսումնասիրություններով արձանագրված այն գումարները, որոնք համարվել են չհիմնավորված և այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետի ընթացքը կասեցվել է.

գ) իրականացվում է օրենքով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերության (գերազանցող գումարի) ուսումնասիրություն, որի ընթացքում ճշտվում է հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների արժանահավատությունը:

Ուսումնասիրության ժամանակ մասնավորապես ճշտվում են`

ա) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառությունը.

բ) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին հարկ վճարողի կողմից տեղեկությունները սահմանված ժամկետում ներկայացվելու փաստը.

դ) այնպիսի հարկային հաշիվների առկայությունը, որոնք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, համարվում են անապրանք, և որոնք վերաբերում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44.1-րդ հոդվածում նշված գործարքներին (գործունեությանը):

Ուսումնասիրության արդյունքներով կազմված արձանագրության կամ ստուգման ակտի հիման վրա կազմվում է սահմանված ձևի համապատասխան եզրակացություն՝ այն գումարով, որի հաշվին միասնական հաշվին մուտքագրումը չի մերժվել կամ համարվել է հիմնավորված:

21. (կետն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-160-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-160-Ն)

23. Հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը որոշելու նպատակով ուսումնասիրությունն անցկացվում է հարկ վճարողի դիմումի ստացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում (ներառյալ ուսումնասիրություն անցկացնելու մասին հարկային մարմնի կողմից որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետը): Առանձին դեպքերում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հրամանով սույն կետում նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով, եթե ուսումնասիրության 15-օրյա ժամկետն անբավարար է ներկայացված փաստաթղթերը պատշաճ կարգով ուսումնասիրելու կամ անհրաժեշտության դեպքում հարկ վճարողի հետ գործարքներ իրականացրած այլ հարկ վճարողների մոտ օրենսդրությամբ սահմանված ուսումնասիրություններ, ստուգումներ կամ այլ գործողություններ կատարելու համար:

24. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար սահմանված ժամկետները սույն կարգով և օրենքով սահմանված դեպքերում կարող են կասեցվել:

25. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարի որոշման մասին հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե`

ա) օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության կամ ստուգման արդյունքում պարզվել է, որ սույն կարգի համաձայն ներկայացվող փաստաթղթերում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

բ) ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, առոչինչ են: Առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքում դիմումը մերժվում է միայն այդ գործարքների մասով.

գ) հարկ վճարողի կողմից ներկայացված՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը, սույն կարգի 13-րդ կետի համաձայն, հիմնավորված չէ:

Առանձին գործարքների մասով տեղեկություններն իրականությանը չհամապատասխանելու կամ առանձին գործարքներ առոչինչ հանդիսանալու դեպքերում հարկ վճարողի դիմումը մերժվում է այդ գործարքների մասով, իսկ հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարը մասնակիորեն հիմնավորված չլինելու դեպքում՝ չհիմնավորված գումարի մասով:

26. Սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերում նշված դեպքերում, եթե անցկացվում է ուսումնասիրություն, ապա հարկային մարմինը պարտավոր է որոշումն ընդունելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հարկ վճարողի դիմումի ստացման օրվան հաջորդող 21-րդ աշխատանքային օրը, հարկ վճարողին գրավոր տեղեկացնել միասնական հաշվին մուտքագրման ժամկետը (ուսումնասիրության ժամկետի ընթացքը) կասեցնելու մասին՝ նշելով նման որոշում կայացնելու հիմքերը: Հարկ վճարողի կողմից նման որոշման կապակցությամբ ներկայացված գրավոր առարկությունները քննարկվում են դրանց ստացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում՝ կայացնելով ուսումնասիրությունը շարունակելու, հարկ վճարողի դիմումը բավարարելու կամ առարկությունները մերժելու վերաբերյալ որոշում, որի մասին նշված ժամկետում տեղեկացնում է հարկ վճարողին:

27. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման նպատակով ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունների բողոքարկումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

28. (կետն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-160-Ն)

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-211-Ն, փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն, 24.11.15 ՀՕ-160-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

16 հունիսի 1997 թ.

ՀՕ-118

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։