ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2017 թվականի N 1327-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցի բազմակողմանի ուսումնասիրման, դրանց կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցը՝ ուսումնասիրմանը մասնակից դարձնելով ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն որոշման 2-րդ կետում նշված հարցի կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. նոյեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
նոյեմբերի 17-ի N 1327-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Ղամբարյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Օ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Վ. Ստեփանյան