Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2017 թվականի N 1363-Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Ընդունել ի գիտություն, որ «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի կողմերի համաժողովի 11-րդ և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմերի 29-րդ հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-25-ը Կանադա (Մոնրեալ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. նոյեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։