Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 հունվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1790-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 3782 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 3778,1 հեկտարը, որից` 627,4 հեկտար վարելահող, 813 հեկտար արոտ, 2337,7 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 250 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.

բ) 3,9 հեկտար այլ հողեր` բնակավայրի հողերի կատեգորիա, այդ թվում` 2,4 հեկտարը` բնակելի կառուցապատման, 1,5 հեկտարը` հասարակական կառուցապատման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. հունվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1790-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԵՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Տարեթիվը Հողերի կատեգորիան

(նպատակային նշանակությունը) Պայմա-

նական

նշանը Ընդա-

մենը այդ թվում`

վարե-

լահող բազ-

մամյա տնկարկ-

ներ խոտ-

հարք արոտ այլ հողեր

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 250 250

Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման Բ 3.9 3.9

Հ 1.5 1.5

Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ

Ջրային հողեր Ջ

Հատուկ պահպանվող տարածքներ Պ

Հատուկ նշանակության հողեր ՀՆ

Ընդամենը 253.9 250 3.9

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։