«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2003 թվականի N 1138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքների վերացման և վթարային դարձած շինությունների վերակառուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 09.11.17 N 1430-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 09.11.17 N 1430-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման լրացուցիչ միջոցառումների իրականացման մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման հավելվածի ցանկը լրացնել նոր` 7-րդ կետով.
7.
«Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից
հետո մնացած չորսհարկանի
շենք` 3-րդ աստիճանի վթարային քաղ. Գյումրի
Գարեգին Նժդեհի
փողոց Շիրակի
մարզպետարան
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. սեպտեմբերի 15
Երևան